Առցանց ուսուցման իմ անհատական ծրագիրը

Հաշվի առնելով այսօր երկրում տիրող համաճարակը՝ ամբողջ ժամանակս անցկացնում եմ տանը։ Չեմ կարող ասել, որ գոհ եմ ստղծված իրավիճակից, բայց աշխատում եմ հնարավորինս այն ազատ ժամանակը որ ունեմ արդյունավետ օգտագործել։

Կրթահամալիրի ապրիլի ուսումնական օրացույցով սահմանված նախագծերից մասնակցում եմ ֆոլկ բենդի պարապմունքներին։ Զբաղվում եմ ինքնակրթությամբ։

Ինքնակրթությանս մեջ մտնում են բացի օտար (գերմաներեն) և հայոց լեզվի ու գրականության պարապմունքներից նաև օտարալեզու ֆիլմեր նայելը (վերջինը եղել է գերմաներեն. «Nicos Weg») նոր երաժշտություն լսելը, ուսումնասիրելը։ Թվարկածներս հիմնականում վերավերվում են լեզուների ուսումնասիրությանը, բայց երգարվեստը և նկարելու նկատմամբ սերս նույնպես չեմ մոռացել։ Վոկալի դասերը անցկացնում ենք առցանց և երգում ենք հիմնականում «acapella», մեծամասամբ Կոմիտասի ստեղծագործությունները։ Ինչ վերաբերվում է նկարչությանը՝ մինչև ինքնամեկուսացումը պատրաստվում էի որպես հինայի տատու – վարպետ աշխատելու, բացի դասական մեհնդիներից անում էի նաև սովորական նկարներ։ Որոշ աշխատանքներս տեղադրված են այս էջում․ https://instagram.com/a_esthetic.you?igshid=sbfj43iij.. ։ Հիմա նկարում եմ էսքիզներ և անում եմ իմպրովիզացիոն նախշեր մաշկի վրա, առանց վախենալու, որ վրիպումները ուշադրություն կգրավեն։ Այսպիսով, մեկուսացումը չի խանգարում այս հոբբիիս նույնպես, և ես շարունակում եմ կատարելագործվել։

Չնայած շրջանավարտ և դիմորդ լինելու՝ աշխատում եմ նաև կատարել կրթահամալիրի ուսուցիչների հեռավար-առցանց ուսուցման ծրագրով  հրապարակած առաջադրանքները։

 

 

Leave a comment