Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Իմ համար կրթահամալիրի գլխավոր բնութագիրը, առաջին կարևորոթյան հատկությունը և խորհրդանիշը՝ ազատությունն է։ Ազատության վրա են մեծամասամբ հիմնված այն լավ կողմերը, որ ունի ոչ միայն ուսումը, այլև մեր կյանքը։ Երկու տարի այստեղ սովորելով հասկացա մի կարևոր բան՝ լավ է ազատ լինելով ընտրելու անկրթյությունը ընտրես կրթվելը, քան ստիպողաբար սովորես։ Այնուամենայնիվ չեմ ուզում ասել, որ կրթահամալիրում կարելի է նաև չսովորել, եթե չես ուզում, ավելի ճիշտ կլինի «եթե չսովորես՝ մեծ հավանականությամբ հետ կմնաս ամենինչից» ձևակերպումը։ Դա ինքնսինքյան դրդում է ընտրելու սովորելը և զարգանալը։ Կրթահամալիրը օգնում է պատանի բարդ տարիքում ինքնահաստատվել ճիշտ ճանապարհով՝ մեր տեսքի, ստեղծագործական աշխատանքի միջոցով։ Ժպտալով եմ և միաժամանակ վշտով եմ ասում, որ գրեթե ոչ մի ուրիշ դպրոցում չէի ունենա այդ հանրավորությունը, ստեղծագործելու և սովորելու միաժամանակ, ունենալու այն տեսքը ինչ ունեմ այսօր, զարգանալու և մեծանալու դպրոցում և իրոք ասելու, որ ավագ դպրոցի երեք տարիները իմ համար ապարդյուն չանցան։

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Մխիթար Սեբաստացի

Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին ծնվել է փետրվարի 7–ին։

Սեբասացու համար Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին եղել են հոգևոր տարածքներ, որոնք պետք է անձեռնմխելի մնային ցանկացած ոտնձգություններից, միջամտություններից կամ նպատակադրումներից։ Դա է պատճառը, որ կաթոլիկ եկեղեցու աբբահայրը արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը՝ Հայաստանը հայ առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է: Մխիթար Սեբաստացին նպատակ ուներ կրթելու և լուսավորելու հայ ծողովուրդը, որը հաջողությամբ կատարեց՝ իր համախոհների հետ։

Մխիթար Սեբաստացու կենսագիրը եղել է Ստեփանոս Ագոնցը։ Վերջինս տիրապետել է մի քանի հին ու նոր լեզուների, դասավանդել հայոց լեզու, ճարտասանական արվեստ, աշխարհագրություն, աստվածաբանություն, նաև գրել է պատմաաշխարհագրական ճարտասանական, կրոնաբարոյախոսական երկեր:  երբ փակվում էին բոլոր կրոնական միաբանությունները Նապոլեոն 1-ի հետ բանակցել է հենց Ագոնցը։ Նրա շնորհիվ Մխիթարյան միաբանությունը ոչ միայն պահպանվեց, այլև ճանաչվեց գիտական հաստատություն` «Հայկական ճեմարան» անվանումով։

Մխիթար Սեբաստացին եղել է անգերազանցելի մտքի, մարդկային բարձրագույն որակների տեր անձնավորություն։

Խորհրդանշական է, որ Մխիթար Սեբաստացին դասասենյակ էր մտնում մի ձեռքին Աստվածաշունչ, մյուսում Հայկազյան բառարան, աշակերտներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»:

 

Միաբանության պատմությունը

Վիեննայի 7-րդ թաղամասի Մխիթարյան փողոցի համար 4 շենքի դարպասի վրա մի անսովոր, եպիսկոպոսական խորագրով զարդարված, քարէ զինանշան է երևում: Այն զարդարում է Մխիթարյան վանքի գլխավոր մուտքը: Այստեղ, 200 տարի է, վանականները ծառայում են հայ եկեղեցուն և մշակույթին: Հայոց հավատքի և մշակույթի պահպանմանը նվիրված լուռ ստեղծագործական աշխատանքը դարձրել է վանքը հայ ոգու կենտրոն, առանց որի հայոց մշակոյթը անհնար է պատկերացնել: Սակայն ինչպե՞ս եղավ, որ հենց այստեղ՝ Վիեննայում, հայ կաթողիկէ վանականներ սկսեցին ապրել ու գործել ըստ Սուրբ Բենեդիկտոսի կանոնների: 

1676թ. ծնված Մխիթար Սեբաստացին հիմնելով իր Միաբանությունը 1701թ. Սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում, չէր էլ պատկերացնում, որ ապագայում հայոց մշակույթի պատմության կարևորագոյն անձանց թվին է պատկանելու: Շուտով Մխիթարն ու իր եղբայրակիցները լքեցին Օսմանյան Կայսրությունը և Պելոպոնեսում, այն ժամանակ Վենետիկի իշխանության ենթակա Մեթոն քաղաքում, հայկական վանք հիմնեցին: Դեռ այնտեղ գտնվելու ժամանակ նրանք ընդունեցին Սուրբ Բենեդիկտոսի կանոնները: Կղեմէս ԺԱ. Պապը պաշտոնապես հաստատեց նրանց որպես Բենեդիկտյաններ: Այդ պատճառով օտարները Մխիթարյաններին կոչում են նաև հայ Բենեդիկտյաններ: Երբ թուրքերը գրավեցին Մեթոնը, հայ կրոնավորները նահանջող վենետիկցիների հետ փախան և Վենետիկում Դոժի կողմից մի փոքր կղզի ստացան: Այդ Սուրբ Ղազար կոչված կղզու վրա հիմնված վանքը մինչ օրս Միաբանության սեփականությունն է:

1773թ.-ին վանականների մի մասն անջատվեց Մայր վանքից եւ հաստատուեց Թրիեստում, որն այդ ժամանակ պատկանում էր Ավստրիական կայսրությանը: 1775թ.-ին Մարիա Թերեզիա կայսրուհու հատուկ արտոնագրով Մխիթարյանները իրավունք ստացան Թրիեստում վանք ու եկեղեցի կառուցելու, ինչպես նաև տպարան հաստատելու: Երբ 1805թ. ֆրանսիական զորքը գրավեց Թրիեստը, Մխիթարյանները որպես Հաբսբուրգյան կայսրության հպատակներ մատնվեցին նյութական տագնապի եւ 1810թ. Դեկտեմբերին ստիպված եղան լքել Թրիեստը եւ ապաստան փնտրել կայսերական Վիեննայում:

Ֆրանց Ա. կայսրը 1810թ. Դեկտեմբերի 5-ի պաշտոնական գրությամբ ընդունում է վանականներին և տալիս նրանց իրավունք ապրել ու գործել իր Կայսրության մայրաքաղաք՝ Վիեննայում:
Նրանք 1811թ.-ից ապաստանեցին Սուրբ Ուլրիխ արվարձանի “Am Platzl” հրապարակում գտնուող Կապուչինների լքված վանքում:
1837թ.-ին սկսվեց նոր վանքի կառուցումը, որի գլխավոր հատվածը գտնվում է ներկայիս «Մխիթարյան» կոչված փողոցում: 1874թ.-ին երկու նոր կառուցված մասերի և նորակառույց եկեղեցու հետ միասին վանքը ստացավ իր այսօրվա տեսքը: 2000թ.-ին, հիմնադրման 300- ամյակի առիթով և անջատումից 227 տարի անց, Վիեննայի եւ Վենետիկի Մխիթարյանները նորից միացան, դառնալով մեկ Միաբանություն:

 

 Ո. Կ. Վ. Ա.

Հիմնադրելով Միաբանությունը‚ Մխիթար Սեբաստացին այն պաշտոնապես կոչեց «Որդեգիր Կուսին, վարդապետք ապաշխարութեան» (ՈԿՎԱ)։ Ըստ այդմ‚ միաբանության յուրաքանչյուր անդամ իր անունից ու կոչումից հետո պետք է ավելացնել ՈԿՎԱ կամ ՈԿ‚ Միաբանության անդամ լինելը հավաստելու համար‚ ինչը հաճախ‚ իր նամակների վերջում արել է Ալիշանը։ Մխիթար Սեբաստացու մահից հետո միայն Միաբանությունը կոչվեց «Մխիթարյան»։

 

Մոդեռն ճարտարապետություն։ Վիլլա Սավոյե

 (Լե Կորբուսիե, Փարիզ, Ֆրանսիա, 1931)

Տունը կառուցվել է որպես ընտանեկան առանձնատուն–ամառանոց Սավոյե ընտանիքի համար Փարիզի ծայրամասում։ Նրա պարզ դիզայնը արտահայտում էին «հինգը կետերը» որոնք ներառում էին բաց հատակագիծ, երկաթբետոնե սյուների ցանց, հորիզոնական պատուհաններ, տանիքի այգին և անկախ ֆասադ։

Ընտանիքը ունեցավ բավականին շատ խնդիրներ վիլլայի հետ, երբ սկսեց օգտվել նրանից։ Սխալ կոնստրուկցիան և դիզայնի անկատարույունը հանգեցրին նրան, որ նրանք լքեցին այն մի քանի տարի հետո։ Այն հրաշքով անցել է «հասարակական վայրերի» ցանկ և այսօր դարձել է թանգարան։

Ազատության վերաբերյալ իմ պատկերացումները

Իսկական ազատությունը սահմանների մեջ է:

Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է ազատ լինելու՝ ամեն ինչից անկախանալու: Երեխաները ուզում են շուտ մեծանալ, պատանիները կարծում են, որ ծնողները իրենց չեն հասկանում, երիտասարդները ձգտում են անկախանալ ֆինանսական ասպեկտում և այլն: Սա վերաբերում է ցանկացած տարիքային խմբի, սեռի կամ ազգության: Մարդկանց ինքնասիրությունը իրենց ստիպում է լինել անկախ և դա հրաշալի է:

Սակայն կա մի մեծ «բայց» այս ամենի մեջ: Հաճախ կլսեք, հատկապես մաքսիմալիստ երիտասարդներից, «բացարձակ ազատության» գաղափարը, ինչը ասելով հիմնականում ի նկատի ունեն բոլորից անկախ, ֆինանսապես ապահով, միայնակ և «ուժեղ» կերպար, որը անպայման կլինի երջանիկ: Այս ապրելակերպին մեր օրերում բավականին շատ են ձգտում, սակայն նրան հասնելը լավագույն դեպքում կբերի դեպրեսսիայի:

Որքան էլ ուզենանք դա հերքել, մարդը չի կարող լինել միայնակ՝ բոլորս էլ կախված ենք սիրված լինելու պահանջից և սիրելուց: Եվ խոսքը միայն «ռոմանտիկ» սիրո մասին չէ, սերը միատեսակ ու միատիպ չէ, ես ի նկատի ունեմ էլեմենտար ընկերական և ընտանեկան հարաբերությունները, որոնք այսօր, հատկապես պատանիների կողմից, շատ են մատնված անուշադրության: Այսպիսով մարդը չի կարող լինել հագնիստ և երբեմն երջանիկ առանց սիրո: Նույնը կարող եմ ասել ֆինանսական ասպեկտի մասին. դուք երբեք չեք կարողանա չունենալ գրպանում գումարի կարիքը: Ոչմեկս ազատ չենք նաև դրանից:

Հաջորդ երևույթը, որ ուզում եմ քննարկել պատանեկան մաքսիմալիզմն է, որը ոչ միայն շատ անգամ խելքին մոտ չէ այլ նաև կարող բերել շատ տհաճ հետևանքների: Որովհետև ի՞նչ է իրանից մեծամասամբ ներկայացնում պատանիների «ազատությունը»: Հիմնականում դա ինչպես բոլորս գիտենք առաջնորդվում է «կյանքում պետք է ամենինչ փորձել» կարգախոսով, որը համարյա երբեք չի ունենում լավ հետևանքներ:

Ասածս ինչ է, հիմնականում բոլրս ձգտում ենք ազատ լինել մոռանալով, որ բացարձակ ազատ լինելը հաճախ բերում է դժբախտության և ներքին ունայնությա: Իմ կարծիքով իսկական ազատությունը, որը բերում է երջանկություն ու ներքին հանգստություն՝ սահմանների մեջ է:

Մոդեռն ճարտարապետություն: Ապակե տունը

 (Ֆիլիպ Ջոնսոն, Նյու Կանան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ, 1949)

Տունը կառուցվել է Ֆիլիպ Ջոնսոնի կողմից՝ որպես իր անձնականը: Նրա դիզայնը մինիմալիստիկ էր և հիմնվում էր ապակու թափանցիկության և արտացոլման հատկանիշների օգտագործման վրա: Ճարտարապետը նաև հետաքրքիր լուծումներ տվեց չափսերին և երկրաչափական օբյեկտներին ինչը շինությունը դարձրեց տարածքի տեսարժան վայրերից մեկը և մոդեռն ճարտարապետության հայտնի կոթող: Ամառանոցը մեծամասամբ ապակուց էր և պոպատից: Համենայնդեպս այն ինչպես «ֆոլլինգվոթերը» տուժեց տանիքի ջուր թողնելու հատկությունից: Դրա պատճառով  Ջոնսոնը այն կատակով անվանեց «4 դույլերի տուն»:

10 of the Most Iconic Buildings of Modern Architecture

Տրդատ Ա

Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո Հայաստանում պետականությույնը չվերացավ: Ապստամբությունից խուսափելու նպաակով երկիրը չկցվեց Հռոմին դառնալով պրովինցիա՝ նշանակվեցին դրածո արքաներ: Այսպիսով ներքին հարցերում պահպանեցինք ինքնիշխանություն ներքին հարցերում մնալով Հռոմին ենթակա պետություն:

Այս իրավիճակը բնականաբար զզվելի էր հայոց ավագանու համար, ձգտում կար ազատվելու Հռոմի գերիշխանությունից: Այդ իսկ պատճառով 54թ. Հայաստանն ապստամբում է հռոմի դեմ հայտարարելով իր անկախությունը, Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայոց ավագանու կողմից նշանակվում հայոց թագավոր՝ հիմք դնելով Հայաստանում Արշակունի թագավորությանը (54-428թթ):

58թ. Հռոմը գրավում է Արտաշատը և ավերում այն, հայոց զորքերը նահանջում են Ատրպատական Պարթևաց արքան, զբաղված լինելով պատերազմով արևելքում` վրկանանց երկրում, չկարողացավ ժամանակին օգնության հասնել։ Իր բարբարոս վարմունքը Կորբուլոնը բացատրում է նրանով, որ զորքերի սակավության պատճառով չէր կարող կայազոր թողնել այնտեղ: Իրականում Արտաշատը` Հայոց Կարթագենը, հռոմեացիներն ավերեցին, որպեսզի հայերն այն չդարձնեին հզոր պատվար հակահռոմեական պայքարում:

Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որը հաստատվեց Տիգրանակերտում։ Վաղարշ Ա-ն շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց: Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:

64 թ. Տրդատ Ա-ն երեք հազար հեծյալից բաղկացած մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չի արժանացել Հռոմում: Սովորաբար օտար գահակալները Հռոմ են ժամանել որպես հռոմեացի զորավարների գերյալներ, որպես հպատակներ ու հարկատուներ: Իսկ Տրդատին Ներոնն անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում:

Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:

Տրդատ Առաջինը (54-88) իր գահակալությամբ Հայաստանում հիմք դրեց նոր` Արշակունիների թագավորության (54-428):

Արտաշատի պայմանագիրը

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Հայաստանը պահպանեց իր լիակատար անկախությունը: Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին:

Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Հայաստանի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:

Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը: Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը: